Շաբաթօրյակներ` մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում
                        Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպվում են  շաբաթօրյակներ: Այս շաբաթ, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների հարակից հատվածների ու այգի-պուրակների, սանմաքրման աշխատանքներ են ծավալվել նաև բակային հատվածներում: Գործընթացն իրականացվել է վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների մարդկանց ուժերով ու տեխնիկայով: Սանմաքրմանն ու բարեկարգմանը միացել են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատակիցները, ովքեր պատշաճ տեսքի են բերել իրենց բուժհաստատությունների բակային տարածքները: Աշխատանքների ընթացքին վարչական շրջաններում հետևել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը: Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

