Հնդկաստանում 5 կնոջ ծեծելով սպանել են՝ մեղադրելով կախարդության համար
Հնդկաստանի Ջարկհանդ նահանգի գյուղերից մեկի բնակիչները ծեծելով սպանել են 5 կնոջ՝ մեղադրելով նրանց կախարդության համար: Ոստիկանության տվյալներով՝ կանանց մեղադրել են իրենց գյուղում տեղի ունեցած անհաջողությունների համար, դուրս հանել տներից եւ հարվածել մահակներով եւ մետաղյա ձողերով:
Գյուղացիները նրանց մեղադրել են նաեւ նորածնի մահվան մեջ: Սպանված կանայք 45-50 տարեկան են: Տեղի իշխանությունները քննադատել են գյուղացիների բարբարոսական արարքը: