«Աշ-Շաբաբ»-ը կախարդության համար մահապատժի է ենթարկել մի տղամարդու
Սոմալիի հարավ-արևմուտքում «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը մահապատժի է ենթարկել մի տղամարդու, ով իսլամիստների կողմից մեղադրվել էր հեքիմության և կախարդության մեջ:
Մահապատիժի վճիռը կայացվել էր շարիաթի օրեքներով նախատեսված «ֆորմալ» դատավճռից հետո: Նախատեսվել էր այն իրականացնել հասարակական վայրում ՝ հավաքված մարդկանց ներկայությամբ:
Մահապատժի դատավճռի մասին հայտնած դատավորը նշել է, որ դատապարտյալը մեղավոր է ճանաչվել կախարդության համար: