Պապուա-Նոր Գվինեայում կախարդության մեջ մեղադրվող կնոջը կացնով սպանել են
Պապուա-Նոր Գվինեայում մի կնոջ կացնով սպանել են ընտանիքի աչքի առաջ: Նրան մեղադրել են կախարդության մեջ. իբր այնպես է արել, որ շրջաններից մեկում կարմրախտ բռնկի: Հիվանդություն, որը հաճախ ավարտվում մահվան ելքով:
Ոստիկանությունը փնտրում է մարդասպանին: