Գերմանիայում կրծկալը կնոջը պաշտպանել է փամփուշտից
Գերմանիայում 41-ամյա կինն ամուսնու հետ հեծանվաարշավի ժամանակ հայտնվել է մի դաշտում, որտեղ վայրի վարազի որս է իրականացվել:
Որսորդներից մեկի արձակած փամփուշտը դիպել է կնոջ կրծքավանդակին, սակայն կրծկալը փրկել է նրա կյանքը: Փամփուշտը դիպել է կրծկալի կիսալուսնաձեւ մետաղին:
Կնոջ մարմնին միայն փոքրիկ կապտուկ է առաջացել: Ոստիկանությունը քննում է դեպքը: