Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել «Ո՛չ թալանին» նախաձեռնությունից
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դուրս է եկել նախաձեռնությունից:
Վերջինս[url=https://www.facebook.com/vaxinak.shushanyan] Facebook[/url]-ի իր էջում գրել է, թե անձնական խնդիրների ու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված է դուրս գալ նախաձեռնությունից. «Սա դեռ չի նշանակում, որ ես թողնում եմ պայքարը, ընդհակառակը` ես շարունակելու եմ ու ցանկացած պահի պատրաստ եմ դուրս գալ փողոց:
Մնալու եմ ընկերներիս կողքին ու թիմից դուրս պատրաստ եմ հնարավորինս աջակցել իրենց»,- իր գրառման մեջ ասել է Վաղինակ Շուշանյանը: