Վաղինակ Շուշանյանը 3 օրով հեռանում է ընկերների եւ հասարակության տեսադաշտից
«Սիրելի ընկերներ, առողջական խնդիրների պատճառով 3 օր չեմ լինի ձեր տեսադաշտում: Կվերադառնամ կազդուրված ու նույն ոգով, որով սկսել էինք, կշարունակենք պայքարը միասին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։