«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները Մաքսիմ Սարգսյանին հետեւել են, բայց Վաղինակ Շուշանյանին ոչ ոք չի վախեցրել
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները Մաքսիմ Սարգսյանին հետեւել են, բայց Վաղինակ Շուշանյանին ոչ ոք չի վախեցրել:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա նշեց, որ ճիշտ է՝ իրեն հետեւել են, որի մասին բարձրաձայնել է, բայց ոչ ոք Վաղինակ Շուշանյանին չի վախեցրել: Նրա խոսքով, իր հետ նախկին ակցիաների ժամանակ էլ շատ է նման դեպքեր եղել, բայց դա պայքարից հետ քաշվելու միջոց չէ, քանի որ պայքարի մեջ մտնելով՝ գիտակցում են այդ այդ մասին:
Իսկ Վաղինակ Շուշանյանը ասուլիսին չխոսեց, քանի որ, ըստ նախաձեռնության մյուս անդամների, ասաց, որ նրա ծանրաբեռնվածությունը շատ է լրատվամիջոցների հետ աշխատելու գործում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում:
Նշենք, որ արդեն յոթերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։