211652_close_icon
views-count3312 դիտում article-date 12:21 08-08-2015

Հայտնաբերվել են օձեր

Օգոստոսի 7-ին, ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 7-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 7-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` զորամասի մոտակայքում, օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր