1954 դիտում
19:31 07-08-2015
Արմավիրի մարզում հիմնանորոգվում է 15կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհ. տեսանյութ
Քարակերտ-Դաշտադեմ ճանապարհին արդեն ավարտվել է ասֆալտի վերին շերտի տեղադրումը: Շինարարները ճանապարհի երկայնքով կատարում են հողային աշխատանքներ, կողնակների վերականգնում, իջատեղերի կառուցում:
Շինաշխատանքներն իրականացնող «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչ Սարգսյանի խոսքով՝ ասֆալտապատման հիմնական աշխատանքներն ավարտվել են: Ասֆալտի վերին շերտի տակ տեղադրվել է մանրաթելային գեոգրիդե ցանց: Գյուղտեխնիկայի անցման տեղերում սալեր են շարվել:
Քարակերտ-Դաշտադեմ 5,6 կմ-անոց ճանապարհահատվածը մեկն է 15 կմ ընդհանուր երկարությամբ այն երեք ճանապարհահատվածներից, որոնք այս պահին ակտիվ վերակառուցման փուլում են: Որպեսզի ճանապարհը հիմնանորոգվի որակով, արագ և բարեխղճորեն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության որոշմամբ այն բաժանվել է երեք մասի, մրցույթի արդյունքում դրանց վերակառուցումը վստահվել է երեք կազմակերպության:
Հիմնանորոգվող ճանապարհը միջհամայնքային կարևորություն ունենալուց բացի, նաև մայրաքաղաքը Շիրակի դաշտավայրին կապող այլընտրանքային ուղի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի փոխանցմամբ՝ սա Գյումրին Երևանին կապող հիմնական տարանցիկ ճանապարհն է։
Քարակերտով անցնող ճանապարհահատվածում շինարարները հիմնովին փոխում են ջրահեռացման համակարգերը, դրանից հետո կվերականգնեն ճանապարհի հողային պաստառը, ապա կիրականացնեն երթևեկելի մասի մասնակի լայնացում, միաշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում:
Հիմնանորոգման աշխատանքների որակին տեղում հետևում է գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուդ Մյուլլերը, ով գոհ է ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի որակից:
«Աշխատանքները շատ բարձր որակով են կատարվում: Բացի այդ, այս հատվածում շատ գեղեցիկ են տեղադրված վաքերը: Որակի հարցում տարեցտարի մեծ առաջընթաց է նկատվում»,- նշեց ընկերության ներկայացուցիչը:
Միջհամայնքային այս ճանապարհահատվածները վերակառուցվում են Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով:
Հիմնանորոգման համար կծախսվի 1մլդ. 509 մլն դրամ: Աշխատանքների կատարման վերջնաժամկետն, ըստ պայմանագրի, մինչև 2016թ. հունիսն է, սակայն պատասխանատուները խոստանում են 2015թ. ավարտին ճանապարհը հանձնել լիարժեք շահագործման:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
16:02 12-08-2015
Գավառ տանող ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է. տեսանյութ
3581 դիտում
15:16 21-12-2020
Վայոց ձորի Հորբատեղ և Արտաբույնք բնակավայրերում մոտ 6,8 կմ երկարությամբ ճանապարհ է վերականգնվել
1499 դիտում
15:16 30-12-2020
2020թ-ին կառուցվել և հիմնանորոգվել է 550 կմ երկարությամբ ճանապարհ
Այս բաժնից
1240 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4708 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած