Ադրբեջանական գյուղը կրակային պարապմունքի հետեւանքով հրդեհվել է եւ ներթափանցել Խաչիկ գյուղ․ գյուղապետը համագյուղացիների հետ մարել է կրակը
Ադրբեջանական Վերին Յաջի գյուղում երեկ` օգոստոսի 6-ին, հրդեհ է բռնկվել, որը ներթափանցել է նաեւ Խաչիկ գյուղի արոտավայրեր։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը։
Միաժամանակ ավելացրեց, որ դա դիտավորյալ չեն արել։ <Իրենք իրենց դաշտերում կրակային պարապմունք են անցկացրել։ Արդյունքում իրենց դաշտերը հրդեհվել են եւ այն տարածվել է նաեւ մեր կողմ։ Գյուղի բնակիչներով իջանք սահմանի վրա եւ կրակը մարելով` թույլ չտվեցինք, որ շատ տարածվի>,- ավելացրեց գյուղապետը։ Նա նշեց, որ ադրբեջանցիների հենակետերը այդ տարածքում են։
Բարբախտաբար, տուժողներ չկան։