Թուրքիայում մի ամբողջ գյուղ է հրդեհվել
Էլեկտրականության թույլ միացման պատճառով այրվել է Թուրքիայի Հանրապետության Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղը։ Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1034237.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ այրվել է ավելի քան 10 տուն և մեկ մզկիթ։ Կրակն առաջացել է տներից մեկում էլեկտրականության թույլ միացման պատճառով, և արագ տարածվել է ամբողջ գյուղով մեկ։
Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։ Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածումը դեպի անտառ։