ԱՄՆ-ում բանտից փախած կալանավորը փորձել է վերադառնալ տապակած հավով ու վիսկիներով. ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՄՆ-ի Ջեֆերսոնի շրջանի (Տեխաս նահանգ) դաշնային բանտի կալանավորին բռնել են, երբ նա փորձել է կալանավայր վերադառնալ սնունդի փաթեթներով ու խմիչքով:
Հատուկ գործողությունը սկսվել է, երբ ոստիկանները տեղեկություն են ստացել, որ մի քանի հոգի բանտից փախել են հարևանությամբ գտնվող ռանչո, որտեղ բեռնատար է կանգնած եղել: վերցնելով ապրանքը, կալանավորները վերադառնալիս են եղել:
Կալանավայրի մոտ տեսախցիկներ են եղել, որոնց շնորհիվ ոստիկանները ֆիքսել են կալանավորին և նրան որսացել: Նա եղել է Դալասի 25-ամյա բնակիչ Ջոշուա Հանսենը, որը պատիժ է կրում թմրանյութերի հետ կապված գործով:
Տղամարդու մոտ մարզական պայուսակ է եղել, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են երեք շիշ բրենդի, մեկ շիշ վիսկի, մի քանի տուփ ծխախոտ, փաթեթավորված բուտերբրոդներ, մեծ քանակությամբ սնունդ, այդ թվում՝ տապակած հավ ու նրբերշիկներ:
Հանսենին ձերբակալել են և վերադարձրել կալանավայր: Թե ինչ են արել առգրավված սնունդը, այդ մասին ոստիկանությունը ոչինչ չի հայտնել: