15845 դիտում
17:12 18-03-2014
Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», Հայաստանում նախադեպը չունեցող բիզնես է սկսել
Գործարար Արայիկ Հայրապետյանը` «Լավանդայի Արայիկը», Հայաստանում նոր բիզնես է սկսել, որի նախադեպը Հայաստանում չի եղել: Խոսքը վերաբերում է երեխաների տուրիզմին: Այս տեղեկությունը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Արայիկ Հայրապետյանը:
Նա մանրամասնեց, որ խոսքը երեխաների լեզվի իմացության տուրիզմի մասին է: «Դա բիզնեսի նոր ճյուղ է. ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան այլ երկրներից երեխաների լեզվի իմացության տուրիզմ է: Այստեղի երեխաներն արտերկիր են գնում՝ լեզու սովորելու, իսկ այնտեղի երեխաներն այստեղ են գալիս»,- նշեց Արայիկ Հայրապետյանը:
Հարցին, թե դա մեզ մոտ որքանո՞վ կաշխատի եւ որ երկրներն են հետաքրքրված մեր լեզվով, ասաց. «Կաշխատի, որովհետեւ ես փորձեր արել եմ անցյալ տարի: Բավականին լավ աշխատում է հատկապես նախկին СНГ-ի պետությունների մոտ: Իսկ, որ ծնողներն էլ ֆինանսի հետ խնդիրներ ունենան, հնարավոր է՝ բանկերի հետ քննարկումներ լինեն, որ վարկեր վերցնեն: Հստակ գումարի մասին չեմ կարող ասել, քանի որ նայած, թե երեխան որ երկիր է գնում: Բայց ամենաշատը սփյուռքահայերն են հետաքրքրված: Օրինակ, ֆրանսիացիները, գերմանացիները եւս շատ հետաքրքրված են: Իսկ բիզնեսի այս ճյուղը Հայաստանում կսկսի գործել հունիսի 1-ից»:
Նմանատիպ նյութեր
1839 դիտում
16:23 29-04-2014
ՕԵԿ-ը լքած «Լավանդայի Արայիկը» էլ երբեք ՕԵԿ չի վերադառնա
Այս բաժնից
928 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
622 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1801 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից