Խոշոր վթար հրահրած վարորդին փնտրում են. տեսանյութ
Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքի խճուղիներից մեկում մի քանի ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել:
Վթարը հրահրել է օրինազանց վարորդը, որը մեքենայով դուրս է եկել հանդիպակած գոտի, և «Լադայի» վարորդը բախումից խուսափելու համար կտրուկ շրջադարձ է կատարել, կորցրել կառավարում և բախվել «KIA Rio» մակնիշի մեքենային:
Վթարի մեղավորը հեռացել է դեպքի վայրից, ոստիկանությունը քայլեր է ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ: