Բրազիլացի քաղաքական գործիչը առաջարկել է հիշատակի օր նշել հավաքականի ամենախայտառակ պարտությունը
Բրազիլացի քաղաքական գործիչ Ժոտա Սիլվան առաջարկել է հիշատակի անսովոր օր ընդգրկել օրացույցում:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է ամեն տարի հիշել 2014թ. աշխարհի տնային առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի կրած պարտությունը, որը աշխարհի հնգակի չեմպիոնների պատմության մեջ ամենաստորացուցիչն էր:
Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 8-ին Բելու-Օրիզոնտիում բրազիլացիները 1:7 հաշվով պարտություն կրեցին Գերմանիայի հավաքականից:
«Դա կլինի ոչ թե տոնական, այլ՝ հիշատակի օր: Այդ խաղից երկու-երեք ամիս անց էլ մարդիկ շարունակում էին կատակել, թե Գերմանիայի նոր գոլ ենք ստացել: Սակայն ֆուտբոլի մակարդակի անկումը Բրազիլիայում շարունակվում է: Նման հիշատակի օրը կարող է բոլորին սթափեցնել», ասել է Սիլվան: