Չինաստանում ինտերնետ-ոստիկանություն կգործի
Չինաստանում կստեղծեն ոստիկանական բաժանմունքներ, որոնք կիրականացնեն կիբերանվտանգության միջոցառումներ՝ սոցիալական կայքերի, ինտերնետ-խանութների տիրույթում:
Նոր բաժանմունքների աշխատանքի շնորհիվ, ինչպես վստահեցնում են պատասխանատուները, ոչ մի կիբերհանցագործ անպատիժ չի մնա:
Ձեռնարկվելիք գործողությունները խոշոր ինտերներ-ծառայություններ մատուցող ընկերություններին եւ օգտատերերին կպաշտպանեն ինֆորմացիայի եւ անձնական տվյալների արտահոսքից: