ԱՄՆ-ում կալանավորներն իրար ծեծել են՝ անօդաչու սարքից ընկած թմրանյութի համար
ԱՄՆ Օհայո նահանգում գտնվող Մենսֆիլդի բանտի բակում կալանավորները ծեծկռտուք են սարքել այն բանից հետո, երբ անձը չպարզված հանցագործներն անօդաչու թռչող սարքի օգնությամբ թմրանյութ են նետել:
Բանտարկյալներից մեկին հասցեագրված կապոցում եղել է
65,4 գ մարիխուանա, 6,6 գ հերոին եւ 144,5 գ ծխախոտ: Բանտապահներին հաջողվել է ժամանակին բաժանել կռվարարներին: