Համացանցում է հայտնվել Կադաֆիի որդու խոշտանգումների տեսաձայնագրությունը. տեսանյութ
Լիբիայի դատախազությունը հետաքննություն է սկսել համացանցում հրապարակված տեսանյութի առթիվ, որտեղ բանտի աշխատակիցները խոշտանգում են երկրի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիին:
Տեսանյութում Սաադի Կադաֆիին կտտանքների և ծաղրուծանակի են ենթարկում: Ընդ որում, տեսանյութը հայտնվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Տրիպոլիի դատարանը մահապատժի դատապարտեց Կադաֆիի մյուս որդուն՝ Սաիֆին:
Սաադին բանտում հայտնվեց 2014թ., երբ Նիգերիայի իշխանությունները նրան արտահանձնեցին Լիբիային: Նրան մեղադրում են կոռուպցիայի, Կադաֆիին քննադատած ֆուտբոլային մարզչի սպանության մեջ: