1002 դիտում
16:53 05-08-2015
Նոր Խարբերդ. ջրի կորստի հետքերով
Ի պատասխան Ձեր՝ «Անգամ Վարդավառին ջրի երես չտեսանք» հրապարակման՝ կապված Նոր Խարբերդում ջրամատակարարման անբավարարության հետ, ներկայացնում ենք հետեւյալ պարզաբանումը:
Իրոք, Նոր Խարբերդի մի հատվածում առկա է նման խնդիր: Ընդ որում, այն առաջանում է ու սրվում ամռան շոգերին զուգահեռ, երբ ջրի սպառումը հասնում է իր «պիկին»: Ասել է թե՝ խոսքը ոչ այնքան ջրի ֆիզիկական ծավալի անբավարարության մասին է, որքան համայնքի բնակիչների կողմից դրա օգտագործման արդյունավետության:
Մասնավորապես, վերջին օրերին իրականացված ստուգումներն ու չափումները ցույց են տալիս, որ Նոր Խարբերդին տրվող ջրաքանակի մոտ կեսը կորչում է համայնքի 500-600 մետր երկարությամբ մասամբ նորակառույց թաղամասերից մեկում: Ասել է թե, ջուրը կամ վթարի հետեւանքով է արտահոսում կամ ապօրինաբար օգտագործվում ոռոգման նպատակով: Ներկայումս նշված աշխատանքները շարունակվում են, համապատասխան տեխնիկական միջոցների ներգրավմամբ, ինչին խոչընդոտում են այդ տարածքի նախկինում տարանցիկ հանդիսացող ջրագծի վրա առկա բազմաթիվ կառույցները. տներ, անասնագոմեր, խորդանոցներ, այլն:
Երեւան Ջրին աջակցում է գյուղապետարանը, ինչը հույս է ներչնչում, որ շահագրգիռ կողմերը համատեղ ուժերով հնարավորինս արագ կհասնեն խնդրի լուծմանը: Նոր Խարբերդը նորից կունենա լիարժեք ջրամատակարարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
790 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2104 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա