Արգենտինայում ուղղաթիռը խճճվել է հոսանքալարերի մեջ եւ վթարվել
Արգենտինայի Լա-Ռիոհա նահանգում վթարի է ենթարկվել ոչ մեծ ուղղաթիռ: Անձնակազմի 2 անդամները մահացել են: Իրավապահների տվյալներով՝ ուղղաթիռը դիպչել է հոսանքալարերին, ընկել եւ այրվել: