Ռուս անչափահասները «սելֆի» անելիս ընկել են բարձրավոլտ հոսանքալարերի վրա
Ռուսաստանի Կազան քաղաքում երկու անչափահասների՝ «սելֆի» անելու փորձը դժբախտությամբ է ավարտվել: Գիշերը 14 տարեկան տղա եւ աղջիկ ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի վրա «սելֆի» անելիս ընկել են բարձրավոլտ հոսանքալարերի վրա, ապա՝ երկաթգծին: Նրանք հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով եւ այրվածքներով:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն: