211652_close_icon
views-count3897 դիտում article-date 22:47 10-06-2014

Արտակարգ իրավիճակ՝ Հաղթանակ թաղամասում. տան տանիքն ընկել է հոսանքալարերի և գազի խողովակի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 10-ին, փլուզվել է Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 11/3 տան տանիքը : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով նշված տան տանիքը բարձրացել և ընկել է հարևանությամբ անցնող հոսանքալարերի և գազի խողովակի վրա, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մեծ դժվարությամբ կարողացան փլուզված տանիքն իջեցնել հոսանքալարերի և գազի խողովակի վրայից: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի աշխատակիցները, ովքեր հոսանքազրկեցին թաղամասը և կատարեցին վթարավերականգնողական աշխատանքներ, ժամանել էին նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր