Նիժնի Նովգորոդում 6 երեխայի սպանության մեջ կասկածվողը վերակենդանացման բաժանմունքում է
Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովը, որը [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/04/61081/]կասկածվում է[/url] իր վեց երեխաներին եւ հղի կնոջը սպանելու մեջ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցուցաբերել եւ հրազենային վնասվածք ստացել ոստիկանի կողմից: Նրա վիճակն այժմ կայուն է:
Հիշեցնենք, որ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին վեց երեխայի մասնատված դիեր, ինչպես նաեւ նրանց հղի մոր դին: Կատարվում է քննություն: