Սերբական ֆուտբոլի աստղը ապշեցրել է մարզաշխարհին. Տեսանյութ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եվրոպական ֆուտբոլի ամենաքննարկվող ֆուտբոլիստներից մեկը սերբական «Վոյվոդինա» թիմի հարձակվող Օգնեն Օժեգովիչն է:
Նախ, «Վոյվոդինան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում սենսացիոն արտագնա հաղթանակ տարավ իտալական «Սամպդորիայի» նկատմամբ՝ 4:0 ջախջախիչ հաշվով, և այդ խաղում Օժեգովիչը երկու հրաշալի գոլի հեղինակ դարձավ:
Սակայն կիրակի օրը Սերբիայի առաջնությունում, Օժեգովիչը «Յավորայի» հետ խաղում ընդհանրապես ապշեցուցիչ գեղեցկության գոլ ստեղծագործեց: Այդ գոլից հետո Օժեգովիչին սկսել են համեմատել Զլաթան Իբահիմովիչի հետ, որը նույնպես գեղեցիկ գոլերի մեծագույն վարպետ է համարվում: