211652_close_icon

Սերբական հանրապետության նախագահի ինքնաթիռը թույլ չեն տվել հատի Թուրքիայի տարածքը. Ժամանակ

views-count2409 դիտում article-date 10:36 23-04-2015
«Սերբական nezavisne.com կայքը երեկ հայտնել է, որ Բոսնիայի ու Հերցեգովինայի՝ Սերբական հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ինքնաթիռը թույլ չեն տվել հատի Թուրքիայի տարածքը: Հաղորդվում է, որ Բուլղարիայից Դոդիկի ինքնաթիռը վերադարձել է Բանյա Լուկա, քանի որ այլևս չէին կարող սպասել՝ Թուրքիայի տարածքով անցնելու թույլտվություն ստանալու համար, չնայած օդանավը նախնական թույլտվություն ունեցել է: Նշենք, որ Միլորադ Դոդիկը պետք է ժամաներ Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր