Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Իվելին Պոպովը Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում «Ռուբինի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/03/61016/]խաղից[/url] (1:0) հետո կես կատակ նշել է, որ եթե Յուրա Մովսիսյանը առաջնությունում 20 գոլ խփի, ապա նրան, հավանաբար, կվերցնի «Լիվերպուլը»:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային խաղում՝ «Ուֆայի» հետ (2:2), Պոպովը իր խաղընկեր, «Սպարտակի» գոլերի մեկի հեղինակ Զե Լուիշին ասել էր, որ եթե նա ևս 20 գոլ խփի, ապա «Չելսին» նրան կտանի:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը «Ռուբինի» հետ խաղում դարձավ միակ գոլի հեղինակը: