Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ
                        Օգոստոսի 4-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

