ԱՄՆ-ում բեյսբոլի հանդիպումը ողբերգական ավարտ է ունեցել. տեսանյութ
ԱՄՆ-ի Կանզաս Նահանգի Ուիչիտո քաղաքում տեղի ունեցած բեյսբոլի հանդիպումն ավարտվել է ողբերգությամբ:
«Լիբերալ Բի Ջեյս»-«Սան-Դիեգո Ուեյվս» սիրողական թիմերի միջև խաղի ժամանակ հարված կատարելուց հետո բեյսբոլիստներից մեկը մականը ձեռքից բաց է թողել և այն դիպել է 9-ամյա Կայզեր Կառլայլին:
Թեպետ տղան հատուկ պաշտպանիչ գլխարկով է եղել և նրան միջև շտապօգնության ժամանումը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաներել, սակայն այդ ամենը չի փրկել: Տղան մահացել է վերակենդանացման բաժնում:
Կայզերը խաղի ժամանակ թիմերից մեկի բեթբոյն է եղել, այսինքն, խաղացողներին մականներ է տվել: