3904 դիտում
17:29 09-01-2020
Ամերիկյան MLB-ի խաղում բեյսբոլի գնդակի հարվածից 2-ամյա աղջիկը հաշմանդամ է մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2-ամյա աղջիկը հաշմանդամ է մնացել գլխի ծանր վնասվածքից հետո, որը նա ստացել է Բեյսբոլի գլխավոր լիգայում (MLB) «Չիկագո Քաբս» - «Հյուսթոն» խաղի ժամանակ: 160 կմ/ժ արագությամբ թռչող բեյսբոլի գնդակը դիպել էր երեխայի ծոծրակին:
Ողբերգությունը տեղի էր ունեցել 2019թ. մայիսին՝ Հյուսթոնի Minute Maid Park ստադիոնում: «Չիկագոյի» խաղացող Ալբերտ Ալմորայի հարվածից հետո գնդակը դիպել էր երեխային՝ կոտրելով գանգը: Կես տարի անց բժիշկները ստիպված են եղել արձանագրել, որ երեխայի գլխուղեղին անդառնալի վնաս է հասցվել և վնասվածքը մշտական բնույթ ունի:
«Նա ցնցումներ ունի, դեղորայք է ընդունում և վնասվածքի հետևանքները ամբողջ կյանքում տանջելու են նրան», հայտնել է երեխայի ընտանիքի փաստաբանը:
«Չիկագո Քաբսի» աստղ Ալբերտ Ալմորան շոկի մեջ է տեղի ունեցածից: «Որպես երկու զավակների հայր, ես մշտապես աղոթում եմ փոքրիկ աղջկա համար: Մինչև կյանքիս վերջը ես կապված եմ լինելու նրա հետ», հայտարարել է մարզիկը:
Դեկտեմբերին MLB-ի ղեկավարությունը լիգայի բոլոր 30 թիմերին պարտավորեցրել է ստադիոնների ամբողջ երկայնքով պաշտպանիչ ցանց տեղադրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4040 դիտում
02:53 01-02-2014
Մխիթարյանի հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց դարպասաձողը. տեսանյութ
21858 դիտում
20:30 26-03-2018
Մարտին Շկրտելը գնդակի հարվածից կորցրել է գիտակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12580 դիտում
23:18 21-01-2015
19-ամյա աղջիկը մեքենայի հարվածից մի քանի տասնյակ մետր հեռու է շպրտվում. տեսանյութ 16+
Այս բաժնից
2263 դիտում
20:14 17-11-2024
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
1618 դիտում
17:49 17-11-2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
1606 դիտում
11:27 17-11-2024
Իտալիայում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը