Հնդկաստանում կնոջը հաջողվել է փրկվել կոկորդիլոսի երախից
Հնդկաստանի Օրիսսա նահանգի գյուղերից մեկում մի կնոջ հաջողվել է ետ մղել կոկորդիլոսի հարձակումը: Սաբրիտի Սամալը պատմել է, որ գետի ափին լվացք անելիս նրա վրա հարձակվել է հսկա կոկորդիլոս:
Սաբրիտին կարծել է, թե իր վայրկյանները հաշված են. կոկորդիլոսը փորձել է նրան քարշ տալ ջուրը: Սակայն կինը խիզախել է եւ մի քանի հարված հասցրել նրա գլխին, ինչից հետո կոկորդիլոսը նահանջել է:
Կինը հոսպիտալացվել է: Նշենք, որ վերջին ամիսներին նշված նահանգում կոկորդիլոսների հարձակման հետեւանքով սպանվել է 2, վիրավորվել՝ 7 մարդ: