211652_close_icon
views-count3909 դիտում article-date 12:49 11-08-2014

9-ամյա տղան հրաշքով է դուրս եկել կոկորդիլոսի երախից

Ամերիկյան Ֆլորիդա նահանգից 9-ամյա մի տղա հրաշքով է փրկվել 180 կգ քաշով և 3 մ երկարությամբ կոկորդիլոսից: Զարմանալի է, բայց երեխան կարողացել է ոչ միայն դուրս պրծնել գիշատչի երախից, այլև ստացել է թեթև վնասվածքներ: Այս մասին է հայտնում Вести.Ru-ն: Ջեյմս Բարնի կրտսերը լողացել է Տոխոպեկալիգա լճում: Տղան պատմել է, որ սուր ցավ է զգացել հետևից, բայց կարծել է, թե ինչ-որ մեկը խաղ է անում իր հետ: «Ես չհասկացա, թե ինչ կատարվեց: Ես բռնեցի նրան ու զգացի, որ դա կոկորդիլոս է»: Երեխան նշել է, որ միանգամից գլխի է ընկել, թե ինչ պետք է անի: Նա հարվածել է կոկորդիլոսին և իրեն ափ է նետել: Արդյունքում Ջեյմսը կարողացել է փրկվել՝ ստանալով աննշան վնասվածքներ: Իսկ այն ատամը, որ իր մարմնից դուրս են բերել բժիշկները, Ջեյմսը պատրաստվում է որպես վզնոց կրել և դեպքի մասին պատմել ընկերներին:

Նմանատիպ նյութեր