Սինայում սպանվել է ԻՊ առաջնորդներից մեկը
Սինայի թերակղզում Եգիպտոսի զինվորականները սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղի առաջնորդներից մեկին: Սելիմ Սուլեյման Ալ-Հարամը գլխավորել է խմբավորման ճյուղերից մեկը՝ «Սինայի նահանգ»-ը:
Հայտնի է, որ զինվորականները շրջապատել են նրա տունը: Ալ-Հարամը հրաժարվել է հանձնվել եւ կրակ է բացել: Զինվորականները պատասխան կրակով սպանել են նրան:
Նշենք, որ Սինայում ջիհադականների հարձակումների հետեւանքով վերջին երկու տարում սպանվել են հարյուրավոր եգիպտացի զինվորականներ: