23099 դիտում
15:29 01-08-2015
Ավտովթար Երևանում. 75-ամյա կին վարորդը Toyota-ով բախվել է կայանված Mitsubishi ավտոկռունկին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում թիվ 9 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 75-ամյա Լիդա Հայրապետյանը իր վարած Toyota Harrier մակնիշի 35 LD 822 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված` Երևանի բնակիչ, 56-ամյա Վարդան Մկրտչյանի կողմից շահագործվող Mitsubishi մակնիշի 24 UU 266 համարանիշի ավտոկռունկին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Լ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Mitsubishi-ին ինքնաբերաբար առաջ է ընթացել և մասամբ հայտնվել հողածածկ գոտում:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+