211652_close_icon
views-count5087 դիտում article-date 10:32 01-08-2015

«Վիլլա Ռեսթ» հանգստյան տան ճոխ գովազդն ու տխուր իրականությունը. «Առավոտ»

«Առավոտի» թղթակիցը, գովազդին խաբվելով, այցելել է Դիլիջանի հանգստյան տներից մեկն ու բախվել դառը իրականությանը. «Գայթակղվելով Դիլիջանի «Վիլլա Ռեսթ» հանգստյան տան պաշտոնական լուսանկարներով նոր լողազգեստներ էինք գնել: Լողավազանն իրականում տեսնելով՝ պարզ դարձավ, որ լողալու մասին մոռանում ենք: Ընդ որում, հանգստյան տուն մտնելուն պես մեզ աչքալուսանք էին տվել, որ լողավազանը հենց այսօր է լցվել: Մանկական խաղահրապարակում էլ, ըստ գովազդների, պետք է լիներ ավազե դաշտ, ուստի պատրաստված՝ մանկական բահերով ու փոցխերով, գնացել էինք: Պարզվեց, խոտածածկ տարածք է, պետք է նախ տարածքում «քաղհան» անեինք, որ ավազին հասնեինք: Պարզ է, որ գնացել հասել ես՝ զուտ լողավազանի կամ ավազե դաշտի համար հանգիստդ չես փչացնի: Բայց եթե չունես լողավազան, ի՞նչ իմաստ ունի գլուխ գովել, երբ իրականությունն ի վերջո բացահայտվելու է»,–գրում է թերթը։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր