211652_close_icon

Չեխիայում սատկել է 4 հազվագյուտ սպիտակ ռնգեղջյուրներից մեկը

views-count2651 դիտում article-date 21:46 01-08-2015
Չեխիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է 4 հազվագյուտ՝ Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներից մեկը՝ 31-ամյա Նաբիրան: Այդ տեսակի ռնգեղջյուրներից այժմ մնացել է երեք էգ եւ մեկ որձ: Դրանցից մեկը բնակվում է Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում, իսկ երկուսը՝ Քենիայի արգելոցներից մեկում: Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները ոչնչացման եզրին են՝ որսագողերի եւ կենսամիջավայրը կորցնելու հետեւանքով:

Նմանատիպ նյութեր