24842 դիտում
19:44 31-07-2015
Երևանում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցը Лада-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 21:30-ի սահմաններում Անդրանիկի փողոցում թիվ 29 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 25-ամյա Արթուր Նազարյանը իր վարած Лада մակնիշի 54 TA 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 32-ամյա Ավետիք Այվազյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է և իր ավտոմեքենայով Ա. Այվազյանին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից էլ վերջինը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, իսկ բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ Ա. Այվազյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Ա. Նազարյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես տեղամասային տեսուչ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12826 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ