Բժշկուհին ասում էր. «մամոչկի, նա վիխոդ», հումոր էր անում. պատմել է հիվանդանոցում մահացած ծննդկանի եղբայրը. Տեսանյութ
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60659/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում էր ունեցել և տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում էին կատարել:
Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվում է փրկել, իսկ ծննդկանը կեսարյան հատումից հետո, ցավոք, մահացել էր:
Սակայն հուլիսի 29-ին մահացած Մերի Մարգարյանի նորածին դուստրը նույնպես մահացել է։
«Արմենիա» TV-ն ներկայացրել է նոր մանրամասներ ողբերգության մասին: