Ռուսաստանի և Թուրքիայի միջև գազի սակագնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
Ռուսական «Գազպրոմ» և թուրքական «Բոթաս» ընկերությունների միջև համաձանություն է ձեռք բերվել ռուսական գազի մատակարարման սակագնի շուրջ: Այդ մասին հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նոր սակագնի չափը կկազմի 10.25%:
Ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը հայտարարել էր, որ «Թուրքական հոսք» նախագծի ապագան կախված է Թուրքիային մատակարարվող գազի սակագնից, որի շուրջ համաձայնության կգան կողմերը: