211652_close_icon

Կևին Գրոսկրոյց. Շատ հիասթափված եմ «Բորուսիայից»

views-count4163 դիտում article-date 13:12 31-07-2015
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցը հայտարարեց, որ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան: «Ես շատ հիասթափված եմ «Բորուսիայից», որ իմ հետ ոչ ոք այդպես էլ չխոսեց իմ ապագայի վերաբերյալ: Մոտակա շաբաթները ցույց կտան, կշարունակեմ խաղալ «Բորուսիայում», թե՝ ոչ», ասել է Գրոսկրոյցը: Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում ընդամենը 17 խաղ է անցկացրել: Ընդհանուր առմամբ «Բորուսիայի» կազմում 236 հանդիպում է անցկացրել, դարձել 27 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր