«Սերժանտական» զորամասի հրամանատարը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ. «Ժողովուրդ»
Արմավիրի զորամասերից առավել հայտնի է «Սերժանտական» զորամասի հրամանատար Գևորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը:
«Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաև, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է դարձել փոխոստիկանապետի համար: Գևորգ Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Երանոսյանի հետ հակասություններ ունենալու լուրերը և վստահեցրեց, թե ինքն այժմ արձակուրդում է»,–հավելել է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։