«Ստյաուայի» նախագահ. Վաղը Հայաստանի երկու ֆուտբոլիստի ենք սպասում
Ռումինիայի չեմպիոն, Բուխարեստի «Ստյաուայի» նախագահ Ջիջի Բեկալին խոսել է թիմի տրանսֆերային քաղաքականության մասին:
«Ես հույս ունեմ ուժեղ թիմ սարքել՝ ռումինացի ֆուտբոլիստներով, սակայն դրա համար մեզ նաև լեգեոներներ են անհրաժեշտ, որոնց ներկայությամբ տեղի խաղացողներ կաճեն:
Մենք Հայաստանի երկու ֆուտբոլիստի ենք սպասում: Հուսով եմ, արդեն վաղը նրանց հետ պայմանագրեր կկնքվեն», ասել է Բեկալին:
Նշենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ստյաուան» սեփական հարկ տակ 1:1 խաղաց սերբական «Պարտիզանի» հետ:


