25851 դիտում
17:10 30-07-2015
Վրաերթ-վթար Արարատի մարզում. վիրավորներին առաջինը օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:05-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Բերքանուշ գյուղի վարչական տարածքում, Opel մակնիշի 34 CO 280 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Համբարձումյանը դեպի Երևան ընթանալիս բախվել է Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ, 39-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Վազ 2104 մակնիշի 04 ՕՕ 093 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևան:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ «04» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի մոտ գտնվող «Վագա» սուպերմարկետի մոտ խոտանվել է և վարորդին այդ պահին օգնության է եկել վիրավորներից մեկը՝ իր Ford մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս Ford-ը կայանել է խանութի մոտ և մոտեցել է «04»-ի վարորդին և փորձել են ավտոմեքենան հրելով շարժի գցել, և այդ պահին Արտաշատի ուղղությամբ դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել Ford-ի վարորդին և հարվածել «04»-ին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավորներին տեղում առաջինը օգնություն են ցուցաբերել «Վագա» սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր Ford-ի վարորդին, ով ծանր վիճակում էր, իր ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Սուպերմարկետի աշխատակիցները մյուս վիրավորներին ևս անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, մինչ ժամանում է շտապ օգնության բրիգադը: Բարեբախտաբար, այս անգամ շտապ օգնության մեքենան նույնպես օպերատիվ է գործել:
Վթար վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Վթարի վայր է ժամանել նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)