Ոստիկանները ցուցարարներին արդեն գրկած են հեռացնում. անժամկետ նստացույց է սկսվել
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են իրենց բողոքի գործողությունները կառավարության շենքի մոտ։
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք պահանջում են, որպեսզի մինչեւ վաղը իրենց աշխատավարձերը վճարեն։
Անգամ փորձեցին փակել դեպի կառավարություն տանող Տիգրան Մեծ պողոտայի մի հատվածը, սակայն ոստիկանները նրանց գրկած հեռացրին։
Նաիրիտցիները դժգոհում են, որ բացի նրանից, որ աշխատավարձերը պահումներով են վճարվում, նաեւ վճարման գործընթացն է դանդաղում։ Մինչեւ հիմա մոտ 400 աշխատակից է վճարվել։
Նրանք նշում էին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները, մինչեւ խնդիրը ամբողջական լուծում ստանա։
Ի դեպ, նաիրիտցիները անժամկետ նստացույց են սկսել: