1879 դիտում
10:39 30-07-2015
Մեզ «հաճելի է» հանդես գալ զոհի դերում. «Առավոտ»
«Առավոտը» խմբագրականում գրում է. «Մենք ապրում ենք ֆիզիկական աշխարհում՝ մեր առօրյա հոգսերով, խնդիրներով, նախանձով, ագահությամբ, իրարից ինչ-որ բաներ խլխլելով, մտածելով, որ մեզ ինչ-որ բարիք չի հասել, մարդկանց բաժանելով հերոսների եւ չարագործների, դահիճների եւ զոհերի:
Ընդ որում, մեզ «հաճելի է» հանդես գալ զոհի դերում, որովհետեւ այդ դեպքում մեր մեջ նստած դահճի հատկությունները մենք հեշտությամբ վերագրում ենք ինչ-որ մեկին կամ մարդկանց ինչ-որ խմբի: Այդ ամենը մեր հոգու, այսպես ասած, ցածր տատանումներն են (վիբրացիաները), որոնք կամ համապատասխանում են, կամ հակասում են այլ մարդկանց նման տատանումներին՝ դրանով իսկ առաջացնելով կամ չառաջացնելով մանր (բայց մեզ թվում է՝ շատ լուրջ) խնդիրներ:
Բայց մենք ապրում ենք, դրանք համապատասխանում են մեզնից դուրս, մեզնից բարձր գտնվող ուժերի վիբրացիաներին, որոնք հավատացյալ մարդկանց համար կրում են Աստծո անունը, իսկ ուրիշների համար՝ այլ անուններ: Եվ այս դեպքում, եթե մենք «ճիշտ ալիքի» վրա ենք, ապա հենց դա՛ է բարձրագույն երջանկությունը: Իրականում, իհարկե, դրանք երկու տարբեր աշխարհներ չեն՝ աշխարհը մեկն է՝ դրանք տարբեր «տեսանկյուններ» են, «դիտակետեր», եւ եթե մեր հոգին լարված է բարձր տատանումների վրա, ապա հերոսներն ու հակահերոսները, դահիճներն ու զոհերը, չդադարելով այդպիսիք լինելուց, դառնում են «կատարյալ» եւ «օգտակար»՝ այն առումով, որ մեզ ինչ-որ ուղերձ են փոխանցում, եւ այդ առումով ոչ լավն են, ոչ էլ վատը՝ բոլոր այդ մարդիկ եւ իրադարձությունները մեզ համար, մեծ հաշվով, դաս են»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1579 դիտում
10:37 17-07-2019
Որևէ մեկի օգտին կամ դեմ քարոզչությամբ չենք զբաղվում, ոչ էլ փորձում ենք հանդես գալ հավատաքննիչի դերում․ «Առավոտ»
2813 դիտում
19:15 10-03-2016
Ջեյմս Բոնդի դերում կարող է հանդես գալ բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը
34120 դիտում
16:32 08-07-2017
ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում
Այս բաժնից
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9142 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան