Մարադոնան իր նախկին կնոջը մեղադրել է իրենից 9 մլն դոլար հափշտակելու մեջ
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեղադրել է իր նախկին կնոջը՝ Կլաուդիա Վիլյաֆանյուին իր բանկային հաշիվներից շուրջ $ 9 մլն հանելու մեջ:
Հեռուստատեսային իր եթերում Մարադոնան Կլաուդիային անվանել է գող: Նախկին կինն էլ հերքում է իրեն ուղղված մեղադրանքները: Կլաուդիայի խոսքով՝ նշված 9 մլն դոլարը ձեռք է բերվել գովազդային հոլովակներում նկարահանվելու արդյունքում:
Մարադոնայի 2 դուստրերը պաշտպանել են իրենց մորը: Նրանք այդ մասին ստատուսներ են տեղադրել Twitter-ի իրենց էջերում: