211652_close_icon
views-count3315 դիտում article-date 20:06 29-07-2015

NBA-ի նախկին աստղը քամուն է տվել 100 միլիոն դոլարի կարողությունը և աշխատանքի անցել սրճարանում

NBA-ի նախկին բասկետբոլիստ Վին Բեյքերը, որը չորս անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի» հանդիպմանը, իսկ 2000թ. ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխատանքի է անցել սրճարանում: Բեյքերը բնակվում է Ռոդ-Այլենդ նահանգի Քինգսթաուն քաղաքում: Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու պահին՝ 2006 թվականին, նրա կարողությունը կազմել է 100 միլիոն դոլար: Սակայն մարզիկը չարաշահել է ալկոհոլը, մի շարք անհաջող ներդրումային ծրագրեր է տապալել, որից հետո լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնել: «Ես ալկոհոլիկ եմ, որը կորցրել է իր ամբողջ կարողությունը: Ես ունեի տաղանդ, որը չկարողացա ամբողջությամբ իրացնել: Այժմ ինձ հարկավոր է նորից վերահսկել կյանքս: Ես չորս երեխա ունեմ, ինձ անրաժեշտ է գիտակցել հայրական պատասխանատվությունը: Իմ պատմությունը կօգնի շատերին, որոնք նմանատիպ խնդիրներ են ունեցել, հասկանալ, որ երբեք ուշ չէ ամեն ինչ փոխել», ասել է Բեյքերը, որը NBA-ում 791 հանդիպում է անցկացրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր