211652_close_icon
views-count68320 դիտում article-date 08:11 22-07-2016

«Օդից փող» հաղորդման ծուղակի պատճառով թոշակառու կինը <<քամուն>> է տվել իր փողերը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևան քաղաքի Աղասու 11 հասցեում բնակվող թոշակառու 65-ամյա Թերեզա Գաբրիելյանը հայտնվել է անելանելի դրության մեջ «Հ2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդման պատճառով: Այս ինտելեկտուալ խաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, իսկ հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով և եթե ճիշտ պատասխանեն հարցին, շահում են գումար, ասել է թե` օդից փող: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 4-ին՝ երբ առողջական խնդիրների պատճառով թոշակառու կինը անցել է տնային կյանքի, միացնելով հեռուստացույցը, հանդիպում է այս հաղորդումը: Անմիջապես կռահելով պատասխանը մտածում է, որ կարելի է զանգահարել և այդ գումարով հոգալ իր դեղորայքի հարցերը, քանի որ թոշակը չի բավականացնում: Տեսնում է նաև, թե ինչքան է 1 րոպեի արժեքը և միտք անում, որ հազիվ 3-4 րոպե բան խոսի՝ դա էլ ոչինչ է ակնկալվող գումարի համեմատ: Զանգահարելով հեռախոսահամարով նա լսում է միայն, որ զանգը գնում է, և սպասում է, մինչև կմիանա ինքնապատասխանիչին կամ օպերատորին, սակայն ապարդյուն: Երբ գնում է կոմունալ վճարումներ կատարելու, ապշում է իր հեռախոսահամարի վարձի չափից, որը մշտականից տարբերվում էր մոտ 14 հազար դրամով: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի հետ զրույցում տուժողը նշեց. -Հաղորդման անունը դիպուկ է, սակայն դեռ պարզ չէ` ում համար է օդից փող ընկնում` հեռուստաընկերությունների՞, հեռուսադիտողների՞, թե՞ կապի օպերատորների համար: Իզուր են անցել կնոջ՝ հաղորդման թեժ գծին միանալու բազում փորձերը ևս: Այժմ թոշակառու կինը ցանկանում է այս ծուղակի մասին հայտնել բոլոր հեռուստադտողներին և հաղորդման կազմակերպիչներից պահանջում է իր գումարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր