211652_close_icon

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր. «Իրականում, մեր գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ պատասխանատվության»

views-count1497 դիտում article-date 20:49 26-07-2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է. «Միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին պարտադիր կուտակային կենսաթոշակային հաշվիցս նվազել է 521 հազար դրամ։
 
Այս ընթացքով շարունակվելու պարագայում կենսաթոշակային կուտակածս գումարները չորսուկես տարի հետո կզրոյանան։
 
Փաստորեն, մեր սեփական եկամուտներն այսօր պարտադիր գանձում են հետագայում իբրև բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով։ Այս գումարները կառավարում են՝ առանց մեր կարծիքը հարցնելու։
 
Իրականում, մեր գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ պատասխանատվության»։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր