Միշել Պլատինին խոստացել է Կոսովոյին ընդունել ՖԻՖԱ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոստացել է, որ Կոսովոյի Ֆուտբոլի ֆեդերացիան 2016 թվականի սկզբներին կդառնա ՖԻՖԱ-ի լիիրավ անդամ:
Բացի այդ, հնարավոր է, որ Կոսովոյին ընդգրկեն 2018 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խումբ: Այդ խմբում հանդես են գալիս Խորվաթիայի, Իսլանդիայի, Ուկրաինայի, Թուրքիայի և Ֆինլանդիայի հավաքականները, հայտնում է [url=http://www.jutarnji.hr/sport/]Jutarnji.hr[/url]-ն:
Հիշեցնենք, որ Պլատինին [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/29/60651/]առաջադրել է[/url] իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Ընտրությունները կկայանան 2016թ. փետրվարի 26-ին: